ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երկրից մեկնելու մտադրություն չունի: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Վալերիյ Օսիպյանը հերքեց այն հրապարակումները, թե պատրաստվում է հրաժարական տալ և մեկնել երկրից:
«Թե ինչու են նման լուրեր տարածում, կարծում եմ, պետք է հարցնել սկզբնաղբյուրին: Ասեմ, որ ես ցանկություն չունեմ լքել իմ երկիրը, ես սիրում եմ իմ հայրենիքը, և դեռ շատ անելիքներ ունեմ իմ հայրենիքում: Հակառակն ասեմ, ես տեղեկացված եմ, թե՛ իմ բարեկամներից, թե՛ ընկներներից, թե՛ ձեզնից, որ ուզում են վերադառնալ Հայաստան: Ինչո՞ւ ես պետք է գնամ»,-ասաց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության աշխատանքին, լրագրողների դիտարկմանը, թե այժմ երթևեկությունը լավ չի կարգավորվում, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ երթևեկությունը վատ եղել է իշխանափոխությունից հետո 1-1,5 ամսվա ընթացքում.«Այդ ընթացքում համաձայն եմ, որովհետև վարչապետի կողմից հանձնարարական կար, կային սահմանված ութ կետեր, ոստիկանությունը ուսումնասիրություն է արել, ոստիկանությունը զգուշացնում էր մեր վարորդներին, բայց տեսանք, որ մեր վարորդների մի մասը դա ճիշտ չընկալեց: Վերջին ժամանակներս խստացվել է այդ ամենը»:
Ինչ վերաբերում է ՃՈ-ում կրճատումներին, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ կրճատումներ եղել են, ծառայողներ կան, որ իր հրամանով ուղարկվել են կադրերի ռեզերվ, ինչն արվել է զուտ ծառայողական անհրաժշտությունից ելնելով:
Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերելուն, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ այս պահին որևէ բան չի կարող ասել.«Մենք համագործակցում ենք ինտերպոլի հետ, միջազգային կառույցների հետ, կարծում եմ հաջողության կհասնենք»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01