Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված Հյուսիսային պողոտայից Ուկրաինայի քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի հետ։
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: Տեսանյութը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ է տվել, ուստի հարկ ենք համարում պարզաբանել:
Ոստիկանությունը որևէ խնդիր չի տեսնում երաժշտության ու փողոցային երաժիշտների աշխատանքի մեջ: Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի և անհարմարավետություն չպատճառի հասարակության մյուս անդամներին:
Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաև բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից:
Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա օգոստոսի 29-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով (Հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելը), իսկապես ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Ուկրաինայի Հանրապետության երկու քաղաքացի, կազմվել են համապատասխան արձանագրություններ, և նրանք օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել:
Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել, որովհետև խախտել էին հասարակական կարգն ու համակեցության կանոնները: Ու զարմանալի են անհիմն մեկնաբանություններն ու հարցադրումները, մասնավորապես՝ ոստիկանական գործողության կապակցությամբ:
Հիշյալ անձինք վիճաբանության մեջ են մտել տարածքում գտնվող քաղաքացիների հետ, հայհոյել, իսկ երբ միջամտել են ոստիկանները, հրապարակված տեսագրություններից էլ երևում է, որ իրավախախտներից մեկը ուղղակի պասիվ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչը, օրենքի համաձայն, կարող է հաղթահարվել ֆիզիկական ուժի գործադրմամբ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայից վարչական ձերբակալման էին ենթարկվել Ուկրաինայի երկու քաղաքացի ՝ ոգելից խմիչքներ օգտագործելու հիմքով։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15