Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քևին/Քեմալ Օքսյուզը կարող է կապ ունենալ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական համայնքի հետ։
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի՝ Հայաստանի տարածքում ձերբակալված Քեմալ Օքսյուզը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող «Հիզմեթ» կրոնական խմբավորման ղեկավար անդամներից Ադիլ Օքսյուզի հարազատ եղբայրն է։ Ադիլ Օքսյուզը համարվում էր խմբավորման հիմնադիր ու առաջնորդ հանդիսացող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «աջ ձեռքը»։
Նշենք, որ Ադիլ Օքսյուզը հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից, նրա մասին տեղեկություն հայտնողների համար թուրքական իշխանությունները խոշոր պարգևավճար են սահմանել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերել են ամերիկացի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին Օքսյուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
10:03 23.06.25
09:39 23.06.25
12:43 23.06.25
10:45 23.06.25
11:15 23.06.25
12:14 23.06.25
10:23 23.06.25
12:33 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03