Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը բերել է նրան արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հավատարիմ իր դարավոր առաքելությանը, շարունակում է իր կարևոր ավանդը բերել ազգի երիտասարդության կրթության և հոգևոր դաստիարակության սրբազան գործում: Այս իմաստով Նորին Սրբությունը կարևորել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ պետական պատկան մարմինների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հովանու ներքո գործող երեք հոգևոր կրթական հաստատությունների և հանրակրթական դպրոցների գործունեությանը, ինչպես նաև խոսել Հայաստանի տարբեր քաղաքներում հիմնադրված տասը հայորդյաց տներում մանուկների և պատանիների կրթության և օգտաշատ այլ ծրագրերի մասին: Գարեգին Բ Հայրապետը տիար Արայիկ Հարությունյանին տեղեկություններ է փոխանցել նաև կրթության ոլորտում Մայր Աթոռի կողմից իրականացվելիք ապագա ծրագրերի մասին` հաստատելով, որ պիտի շարունակվի Հայրապետական կրթաթոշակի բաշխումն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ինչպես նաև «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը: Իր հերթին ՀՀ Կրթության և գիտության նախարարը մեծապես կարևորել է այս հանդիպումը` ընդգծելով Հայոց Եկեղեցու նշանակությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում և Հայաստանի անկախության տարիներին: Պրն. Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել կրթության ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին, խոսել նախաձեռնվելիք բարեփոխումների մասին: Զրույցի ընթացքում խոսվել է նաև Սփյուռքի դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման կազմակերպման և Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման ընթացքի մասին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02