Մենք հիմա փորձում ենք ոչ արդար, ոչ հավասար բաշխված մրցակցային առավելությունը վերացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«Եթե մենք ասում ենք, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, դա չի նշանակում, որ մենաշնորհները կվերանան։ Մենաշնորհները գոյացել են այն պատճառով, որ օրենքի շրջանակում անհավասարության պատճառով մրցակցային առավելություն են ձեռք բերել։
Մենք հիմա փորձում ենք ոչ արդար, ոչ հավասար բաշխված մրցակցային առավելությունը վերացնել։ Սա կբերի նրան, որ իսկապես մրցակցային տնտեսավարողները կկարողանան արդեն մրցել մենաշնորհների հետ և ժամանակի ընթացքում դուրս մղել նրանց։ Կարող է սա լինել վաղը կամ մեկ ամիս հետո, բայց լինելու է միանշանակ»,- նշեց փոխնախարարը։
Ընդհանրապես, Ավագ Ավանեսյանը Կառավարության գործիքակազմը բաժանում է 3 մասի՝ հարկային և ծախսային քաղաքականություն, կանոնների սահմանում։ Նրա խոսքով՝ Կառավարությունը նոր կանոններ է սահմանում, բայց հիմնական խնդիրն այստեղ հետևյալն է՝ կանոնների սահմանումը միանգամից էֆեկտ չի տալիս։ Ընդ որում, խոսքն ինչպես օրենքների, այնպես էլ օրենքների կիրառության մասին է։
«Մեր նպատակն է օգնել բիզնեսին՝ ոչ թե ուղղակիորեն ասելով, որ բիզնեսն ինչ-որ բան չի հասկանում, մենք ավելի լավ ենք հասկանում, այլ վերհանենք խնդիրները և եթե պետք է ինչ-որ գործողություն անել, անենք, եթե պետք չէ, ոչինչ չենք անի։ Մենք նաև փորձում ենք առանձնացնել այն ոլորտները, որտեղ Կառավարությունը կարող է ինչ-որ գործողություններ անել՝ այդ ոլորտների մրցունակությունը բարձրացնելու համար»,- հայտնեց նա։
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական աճը պետք է լինի այնպիսին, որ որքան հնարավոր է շատ մարդ տնտեսական դաշտում ինքնադրսևորվելու հնարավորություններ ունենա։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02