Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ինչպես նաև խորհրդի անդամներն ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Նախագծի տարբերակները խորհրդին ներկայացրել է «Էգիս ինթերնեյշնլ» ֆրանսիական ընկերության նախագծման թիմի ղեկավար, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռիչարդ Թադանին:
Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը ներկայում գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը: Խորհրդի անդամները նախագծի տարբերակների վերաբերյալ հնչեցրել են իրենց տեսակետները, ծավալվել է մասնագիտական քննարկում: Լսելով կողմերի կարծիքներն ու դիտարկումները` որոշվել է նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամներին ներկայացնել ավելի մանրամասն տեղեկատվություն և հաշվարկներ, առաջիկայում էլ շարունակել քննարկումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47