 
            Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար:
Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
«Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար և պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, շրջակա համայնքների և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության:
Վերջին երեք ամսվա ընթացքում «Լիդիանն» ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից: Ընկերությունն ակնկալել է, որ Կառավարությունը կապահովի տարրական օրենքի գերակայությունը: Կառավարության կողմից օրենքի գործարկումը չապահովելը հանգեցրել է լուրջ ֆինանսական և բարոյական վնասների Ընկերության համար, որոնք շարունակվում են և մեծանում են Կառավարության կեցվածքի հետևանքով:
Հուլիսի 6-ից Կառավարությունը նախաձեռնել էր տեսչական ստուգումներ Ամուլսարում: Ընկերությունը միշտ բաց ու պատրաստ է եղել ցանկացած ստուգման: Ստուգումների մեկնարկից առաջ Ընկերությունը զգուշացրել է կառավարության ներկայացուցիչներին, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, ինչը հստակ ապացուցում է Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հետ իր լրջագույն շահերի բախման փաստը: Այս պարագայում, կարծում ենք, որ նա չէր կարող օբյեկտիվ և պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը:  Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը և դրան հաջորդած Արթուր Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որևէ իրավական և գիտական հիմքի, մակերեսային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը: Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ և ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը և նման անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները:  
«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է և կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով և այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից:  Որոշակի ուժեր օգտվում են Կառավարության անգործությունից՝ սեփական շահերը հետապնդելով, փորձելով հեղինակազրկել Ամուլսարի ծրագիրը: Այս նպատակին ծառայեցվում են թե՛ անկեղծ ու անտեղյակ, թե՛ հատուկ վճարվող ակտիվիստները, ինչպես նաև այդ տարածքի որոշ անպատասխանատու էլեմենտներ:
Երեք ամիս տևող այս ծանր իրավիճակը լուրջ հետևանքներ է ունենում՝ վնաս հասցնելով Լիդիանում ստեղծված իրավիճակից ուղղակի տուժող հազարավոր հայաստանցիներին և նրանց  ընտանիքներին և անվերականգնելի հարված է հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին և տնտեսությանը։
Ընկերությունը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությունը վերացնելու և պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42