 
            Սեպտեմբերի 2-ը ոչ միայն Արցախի, այլև հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություն էր, քանի որ վերականգնվեց հայոց անկախ պետականությունն Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԼՂՀ-ի հռչակման 27-ամյակին: 
«Արցախի անկախության կերտումը հետևանք է ողջ հայության միասնականության, սա մեր ընդհանուր հաղթանակն է: Սա պատմական արդարության վերականգնում է, քաղաքական կարևոր քայլ, ռազմաքաղաքական, հոգեբանական  նշանակալի իրադարձություն է, պատմական հսկայական նվաճում է»,-ասաց նա: 
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:
Դավիթ Բաբայանը նկատեց, որ Արցախի պետության կերտումը յուրահատուկ կերպով տեղի ունեցավ, քանի որ ստիպված էինք դիմադրել ագրեսիայի, ավերվածությունների, Ադրբեջանի կողմից սարսափելի դաժան պատերազմին, որը մինչ այս շարունակվում է տարբեր հարթություններում: «Դժվարություններով լի, բայց փառահեղ ուղի ենք անցնում` մեր զինվորների, քաղաքացիների անձնվիրության, տքնաջան աշխատանքի շնորհիվ»,-ասաց նա: 
Անդրադառնալով անկախության ճանաչման գործընթացին՝ նա նշեց, որ թեև հավանականությունը կա, սակայն ճանաչումը իրավական խնդիրներից կախված չէ, այլապես իրավական տեսանկյունից անթերի իրավիճակ ունենք, այն ավելի շատ  աշխարհաքաղաքականությունից է կախված: «Բայց ուշ թե շուտ, բնական է, ճանաչվելու է, այլընտրանք պարզապես չկա»,-ասաց նա և նշեց, որ, ընդհանուր առմամբ այսօր էլ տարբեր պետությունների շահեր կան: 
Դավիթ Բաբայանը նախ ճանաչման գրավականը համարեց Մայր Հայաստան-Արցախ- Սփյուռք միասնականությունը, լավատեսությունը, որը չպետք է երբեք կորցնենք: «Բայց շատ կարևոր է հասկանալ, որ ճանաչումն ինքնանպատակ չի կարող լինել, ճանաչումն առանց անվտանգության գին չունի, եթե Արցախը ճանաչվում է, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել ԼՂԻՄ-ի սահմաններով, դա կբերի մեծ կործանման: Այսինքն՝ ճանաչումը շատ կարևոր է, այն ժամանակի խնդիր է, բայց անվտանգությունը ավելի կարևոր է»,-ասաց նա: 
Նա կարևորեց, որ  պետությունը կենսունակ լինի, քանի որ եթե կենսունակ չէ, բայց ճանաչված է, դա այդքան էլ մեծ նշանակություն չունի: «Եթե կենսունակ է հատկապես մեր նման տարածաշրջանում, որտեղ հակառակորդները ուզում են մեզ ոչնչացնել, այս տեսանկյունից առաջնայինն անվտանգության համակարգն է,»,-ասաց նա և Արցախը կենսունակ համարեց:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42