 
            Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, որը Շանթ Հարությունյանը մերժել է:
Այս մասին այսօր Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այդ մեխանիզմն է առաջարկվել շանթ Հարությունյանին,Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին, երկուսն օգտվել են դրանից, Շանթ Հարությունյանը՝ ոչ:
«Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք»,-ասաց Փաշինյանը:
Նա պատմեց, որ  Շանթ Հարությունյանն ասել է, որ համամիտ չէ ստորագրել այդ թուղթը.«Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»:
Փաշինյանն ասաց, որ, այնուամենայնիվ, ինքը Հարությունյանին ասել է, որ երբ համաձայնի այդ մեխանիզմից օգտվել, կլինի ազատության մեջ:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42