 
            Ուսումնական տարվա մեկնարկին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջայցից բացի նաև պատասխանեց կրթահամալիրում գործող ԶԼՄ-ների լրագրություն սովորողների հարցերին:  
Լրագրությամբ հետաքրքրվող կրթահամալիրի աշակերտների թվում էր նաև ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ով նախագահ Արմեն Սարգսյանին հարց ուղղեց որպես «Չաչանակ» ռադիոյի լրագրող:
«Եթե չթույլատրենք, խնդիր կառաջանա, որ վարչապետի աղջկան թույլ չեն տալիս նախագահին հարց ուղղել»,-կատակեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:  
«Մենք գիտենք, որ դուք Մեծ Բրիտանիայում ՀՀ-ի դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,-հարցրեց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ սխալ կլինի, որ ինքը գնահատական տա իր աշխատանքին: «Աշխատանքը, որ անում ես, չես աշխատում նրա  համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում ապագայում, եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,-ասաց նա, բայց այդուհանդերձ երկար տարիների աշխատանքից որոշ դրվագներ հիշեց: 
Լրագրող-աշակերտները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա նախագահը՝ որպես նոր սերնդի ուղենիշ: Նախագահն ասաց, որ հարցին կանդրադառնա 7 տարի հետո՝ նախագահական շրջանի ավատից հետո, երբ փորձառություն ձեռք կբերի:
Աշակերտներից մեկն էլ խնդրեց օգնել՝ Մայր դպրոցում լողավազան ունենալ: «Դուք նկատե՞լ եք, որ միայն Մայր դպրոցում լողավազան չկա, կարող եք օգնել այդ հարցում»,-ասաց նա:
«Ուզո՞ւմ եք մեծերի համար էլ լինեն նույնպես, ես կաշխատեմ օգնել, որպեսզի ձեր դպրոցում նույնպես լողավազան լինի, որովհետև շատ կարևորում եմ, և, իհարկե, անարդարացի է, որ փոքրիկները լողում են, հետո մոռանալու են»,-ասաց նա:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42