ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների կրթական համակարգերը համեմատելի չի համարում, քանի որ դրանք ձևավորվել են տարբեր միջավայրերում և ունեն տարբեր կրթական պատմություն: Նրա կարծիքով՝ մեր համակարգը պետք է համեմատել անցյալի հետ և ստեղծել յուրօրինակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոքրիկ լրագրողներից մեկի՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կրթական համակարգերը համեմատելու հարցին:
«Ես ծանոթ եմ շատ երկրների կրթական համակարգերին: Սակայն կարծում եմ, որ Հայաստանի և մեկ այլ երկրի կրթական համակարգերը համեմատելը ճիշտ չի լինի, քանի որ դրանք տարբեր միջավայրերում են, ունեն տարբեր տնտեսական հնարավորություններ և տարբեր կրթական պատմություն: Մեր կրթական համակարգը ավելի քան 70 տարվա պատմություն ունի և գալիս է խորհրդային համակարգից: Այն կանոնների և ձևաչափի կազմակերպման համակարգ է»,-ասաց նախագահը:
Նրա կարծիքով՝ խորհրդային համակարգը նույնպես դպրոց է, և նորը կառուցելու համար պետք է իմանալ, թե ինչ կա աշխարհում և ինչ է եղել այդ երկրում անցյալում:
Նախագահ Արմեն Սարգսյանը դպրոցականների համար մեծապես կարևորեց ժառանգության պահպանումը: «Շատ կարևոր է, որ ժառանգությունը պահպանվի նաև կրթական ոլորտում: Չէի ուզենա համեմատել բրիտանական, ռուսական կամ այլ կրթական համակարգը մեր համակարգի հետ: Մենք պետք է ստեղծենք մերը՝ յուրօրինակը»,-ասաց նա ու հավելեց՝ մեզ պետք է համեմատենք մեր անցյալի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուսումնական տարվա առաջին օրն այցելել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Նախագահը ծանոթացել է կրթահամալիրի աշխատանքին, անձամբ շփվել սաների հետ, պատասխանել նրանց հարցերին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01