ARM | RUS |

Հակահայ գյուլենական գործիչը կապված է նաև «Ադրբեջանական լվացքատան» հետ. Օքսուզի գործի հետքերով. ՄԱՍ 2

03.09.18 | 16:50

Օրերս Երևանում հայտնաբերված ու ձերբակալված թուրքամետ ու ադրբեջանամետ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի պատմությունն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, երբ կողք կողքի ենք դնում նրա անցյալի մասին որոշ ուշագրավ մանրամասներ։

Այդ մանրամասները գալիս են հավաստելու, որ օգոստոսի 29-ին Երևանում ձերբակալված, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող թուրք Օքսուզը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված հենց Միացյալ Նահանգների կողմից, ավելին է, քան շարքային լոբբիստը։ Պարզվում է, որ նա ունի, կամ առնվազն ոչ վաղ անցյալում ունեցել է շատ սերտ կապեր Ադրբեջանի կառավարության հետ։ Ավելին, Օքսուզի անունը կապված է վերջերս տեղի ունեցած սկանդալային բացահայտման՝ «Ադրբեջանական լվացքատան» հետ, որի միջոցով այդ երկրի ղեկավարությունն ու անձամբ նախագահ Իլհամ Ալիևին պատկանող ընկերությունները գաղտնի կերպով կոռուպցիոն գործարքների մեջ են ներգրավել հայտնի անձանց, այդ թվում և եվրապատգամավորների:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ադրբեջանական պետական նավթադոլարներով գործարքներին մասնակցած Օքսուզը գյուլենական շարժման հայտնի դեմքերից է, ով երկար տարիներ գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Մեր հետաքննությունը պարզեց, որ թուրք գործիչը ԱՄՆ-ում բացել է գյուլենական կենտրոններ, զբաղվել թուրքամետ քարոզչությամբ: Իհարկե, Թուրքիայում գյուլենականների գործունեության արգելումից հետո հայտնի չէ, թե ինչպիսինն է մնացել պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Օքսուզի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես սատարում է Անկարայի քաղաքականությունն ու այլևս չի խրախուսում գյուլենականների գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Օքսուզը հայտնվել էր ԱՄՆ Կոնգրեսի հետաքննության կենտրոնում ԱՄՆ-ում հիմնված, շահույթ չհետապնդող իր կազմակերպության միջոցով ամերիկացի օրենսդիրների համար դեպի Ադրբեջան կասկածելի ուղևորություն կազմակերպելու պատճառով։ Կոնգրեսի հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը գաղտնի կերպով ֆինանսավորել է այդ այցելությունն ու հարյուր հազարավոր դոլարներ ծախսել՝ այդ թվում և թանկարժեք նվերներ անելով ամերիկացի քաղաքական գործիչներին։

Քեմալ Օքսուզն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչը Բաքվում կոնֆերանսի ժամանակ

Օքսուզը ղեկավարել է «Ադրբեջանի ընկերների ասամբելա»-ն (AFAZ): Սա ԱՄՆ Հյուսթոն քաղաքում հիմնված, հարկերից ազատված, շահույթ չհետապնդող ազդեցիկ մի կազմակերպություն է, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Համաձայն մեզ հասանելի տեղեկությունների՝ կազմակերպության գրասենյակն ավելի ուշ Հյուսթոնից տեղափոխվել է Վաշինգտոն։

«Թեպետ AFAZ-ը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն պաշտոնապես սկսել է գործել միայն 2013 թվականի ապրիլից` Բաքու կոնգրեսականների այցից մոտ մեկ ամիս առաջ։ Կազմակերպությունը ստեղծվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում՝ SOCAR-ի ղեկավարության կողմից, այնուհետև գրասենյակը տեղափոխվել է Վաշինգտոն։ AFAZ-ի գործադիր տնօրենն ու նախագահը Քեմալ Օքսուզն էր։ Այդ ժամանակ նա նաև «Ամերիկացիների և եվրասիացիների թյուրքական խորհրդի» (TCAE) նախագահն էր»,- ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի No. 15-9180 զեկույցում։ Զեկույցի մյուս հատվածում ասվում է. «SOCAR-ի իրավական խորհրդատուն AFAZ-ը որակել է որպես SOCAR-ի՝ ԱՄՆ-ում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Ուշագրավ է, որ SOCAR-ը AFAZ-ի միակ հիմնադիր անդամն էր։ Որպես միակ հիմնադիր անդամ՝ SOCAR-ը նշանակել էր AFAZ-ի տնօրենների խորհուրդը։ Պարոն Օքսուզն այդ խորհրդում նշանակված անձանցից էր։ Ավելի ուշ նա նշանակվեց նաև որպես նախագահ, խորհրդի մյուս անդամները ևս տարբեր գրասենյակներ ղեկավարեցին»։

Սակայն զեկույցի ամենահետաքրքիր մասը վերաբերում է SOCAR-ի հետ Քեմալ Օքսուզի հարաբերություններին։ Հենց նա էր, որ ադրբեջանցի պաշտոնյաներին էր ներկայացնում մյուս թյուրքական, ոչ առևտրային կազմակերպություններն ու կոորդինացնում էր Ադրբեջանի հետ կապված թյուրքական կողմի քայլերը։

Ադրբեջանական SOCAR-ի գումարային փոխանցումները Ադրբեջանի միջազգային բանկին

«Օրինակ, պարզվում է, որ դեպի Բաքու 2013 թվականի այցից հետո Օքսուզն աշխատել է մի շարք թյուրքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ և կոնգրեսականների կողմից նամակներ ու տեսաուղերձներ է հղել Ադրբեջանի նախագահին։ SOCAR-ի խորհրդականը նշել է, որ «SOCAR-ի նախագահը, (Ադրբեջանի-խմբ.) խորհրդարանի խոսնակն ու դեսպանը գնահատում են Քեմալի կարծիքը»,- ասվում է զեկույցում։ Նույն զեկույցից իմանում ենք նաև, որ հենց SOCAR-ն է, որ Օքսուզին ընտրել է որպես AFAZ-ի նախագահ։

Համաձայն Houston Chronicle-ում 2014 թվականին լույս տեսած հոդվածի՝ AFAZ-ը գործում է որպես «SOCAR-ի հասարակայնության հետ կապերի ամերիկյան մասնաճյուղ», որն ամբողջությամբ վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ AFAZ-ը Ռաուֆ Մամեդովին՝ SOCAR-ի ամերիկյան տնօրենին թվարկում է որպես իր գանձապահ։

Համաձայն The Sunlight Foundation-ի տվյալների, ավելի վաղ՝ 2013 թվականին AFAZ-ը, Ադրբեջանի դեսպանության հետ համատեղ աշխատանքի միջոցով օգնել է կազմակերպել միջոցառում Վաշինգտոնի Կապիտոլիումում՝ նվիրված այսպես կոչված Խոջալուի դեպքերին։ Ընդ որում, 2014 թվականին The Sunlight Foundation-ի հետ էլեկտրոնային նամակագրության ժամանակ Օքսուզը հերքել է ցանկացած կապ SOCAR-ի հետ. «AFAZ-ը ոչ լոբբիստական, ոչ էլ էներգետիկ կազմակերպություն է։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ լիցենզավորված պետական հարկային ծառայության կողմից։ AFAZ-ը չի ներկայացնում ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ Վաշինգտոնում այդ երկրի դեսպանությունը։ Հետևաբար, ես գաղափար չունեմ՝ արդյոք AFAZ-ը պետք է գրանցված լինի արդարադատության դեպարտամենտում, թե ոչ։ Ես պետք է խորհրդակցեմ մեր իրավաբանի հետ»,- գրել էր Օքսուզը՝ այնուհետև ավելացնելով. «Ավելին, AFAZ-ը SOCAR-ի ԱՄՆ մասնաճյուղը չէ»։

Օքսուզի նամակը The Sunlight Foundation-ին

Այս նամակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օքսուզը հերքել է AFAZ-ի կապը SOCAR-ի հետ, սակայն կոնգրեսի հետաքննությունը որևէ կասկած չի թողնում այն մասին, որ AFAZ-ը գործել է ադրբեջանական նավթադոլարներով, և որ Օքսուզը անձնական ծանոթություններ է ունեցել շատ ադրբեջանցի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, թերևս գուցե նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս պատմության արդյունքում Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Քեմալ Օքսուզի դեմ՝ փաստաթղթերի կեղծման ու ամերիկյան օրենսդիրների համար կազմակերպած ուղևորության ֆինանսավորման իրական աղբյուրները թաքցնելու համար։ Հայտնի չէ, թե երբ ու ինչպես է նա լքել ԱՄՆ-ն ու որտեղ է գտնվել այն ժամանակ, երբ ամերիկյան իրավապահ մարմինների կողմից հայտարարվել է հետախուզման մեջ։

Ի լրումն այս ամբողջ պատմության՝ պարզվում է, որ Քեմալ Օքսուզը ներգրավված է նաև «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային գործում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների ներգրավմամբ հայտնի այս կոռուպցիոն սկանդալային գործը բացահայտել էր Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագիծը (Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP)։ Պարզվել էր, որ Ադրբեջանը փողերի լվացման և կեղծ հիմնադրամների միջոցով երկու տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունում գրանցված չորս կազմակերպության միջոցով շուրջ 2.9 մլրդ ԱՄՆ դոլար էր դուրս հանել երկրից տարբեր եվրոպացի պաշտոնյաների կաշառելու նպատակով։

Մայիսին հրապարակված OCCRP զեկույցի մի մասում, որը կրում էր «Բաքվի մարդն ԱՄՆ-ում» խորագիրը, հաղորդվում էր, որ «Ադրբեջանական լվացքատան» գումարների ստացողներից մեկը «ադրբեջանական ծագում ունեցող ազդեցիկ ամերիկացի նավթային ու գազային հարցերով խորհրդատու էր, ով աշխատում էր ազդել ԱՄՆ քաղաքականության վրա՝ ի շահ իր երկրի»։ Այս մարդը, ում անունն Ադիլ Բագիրով է, իր հերթին կապված էր ԱՄՆ օրենսդիրների խնդրահարույց այն այցի հետ, որը կազմակերպել էր Օքսուզը։ «Օհայո նահանգի Դեյթըն քաղաքում գրանցված բիզնես ունեցող և ադրբեջանական սփյուռքի հայտնի դեմք համարվող Ադիլ Բագիրովը ստացել է 253,150 ԱՄՆ դոլար մի քանի ամիս անց այն բանից հետո, ինչ նրա ղեկավարած բարեգործական կազմակերպությունը՝ Հյուսթոնում գործող US Azeris Network-ը, օգնեց կոնֆերանս կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցեցին նաև Կոնգրեսի 10 անդամները։ Այս այցը մեծ քննադատության ենթարկվեց և հետաքննվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովի կողմից այն բանի համար, որ գաղտնի կերպով ֆինանսավորվել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից»,- ասվում է OCCRP զեկույցում։

Ադրբեջանի օգտին Վաշինգտոնում Բագիրովի լոբիիստական գործունեությունն ավելի խորը արմատներ ունի, քան միայն 2013 թվականի Բաքվի կոնֆերանսը։ «Նա օգնել է Վաշինգտոնում կազմակերպել ադրբեջանա-ամերիկյան այլ համաժողովներ ևս, եղել է Կոնգրեսի ադրբեջանական խորհրդի համակարգողը, նշանակալի պաշտոն է զբաղեցրել Հյուսթոնում գործող մի ընկերությունում, որը հայտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սպիտակ տուն կազմակերպելու մասին։ Հայտնի է, որ Բագիրովը և նրա ընտանիքը սերտ կապի մեջ են նախագահ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահն անգամ մեդալ է հանձնել Բագիրովին ԱՄՆ-ում իր կատարած աշխատանքի համար»,- նշվում է զեկույցում։

Բագիրովը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ

Բագիրովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

«Կոնֆերանսի բյուջեն ենթադրաբար կազմել է 1.5 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն ինչպես երևում է, դրա կազմակերպիչները խնդիրներ են ունեցել անհրաժեշտ գումարների ապահովման հարցում։ ConocoPhilips-ի երկու մենեջերներ ասել են հետաքննիչներին, որ ընդունող երկու կազմակերպությունների նախագահ Քեմալ Օքսուզը կորպորացիայից խնդրել է 250 հազար ԱՄՆ դոլարի հովանավորչություն։ Սակայն այն ի վերջո համաձայնել է տրամադրել միայն 10 հազար ԱՄՆ դոլարը, նույն կերպ են վարվել նաև մյուս երկու հովանավորները՝ McDermott-ը և BP-ն։

Զեկուցողները որևէ ապացույց չեն գտել, որ Բագիրովը կամ իր շահույթ չհետապնդող կազմակերպությունն օգնել է կոծկել գումարի պակասորդը։ Սակայն հայտնի է, որ նրա խորհրդատվական ընկերությունը վեց ամիս անց «Ադրբեջանական լվացքատնից» ստացել է 253.150 ԱՄՆ դոլար»,- հայտնում է OCCRP-ն։

Ինչպես արդեն նշեցինք, գործիչն ԱՄՆ-ում գյուլենական շարժման ակտիվ դեմքերից էր: «Օքսուզը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնք առնչություն են ունեցել այսպես կոչված գյուլենական շարժման հետ»,- 2015 թվականին գրել է Houston Chronicle-ը։

Տարբեր լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություններից կարող ենք հետևել Օքսուզի գործողություններին՝ հետ գնալով ընդհուպ մինչև 2003 թվականը, երբ Chicago Tribune-ը հոդված էր հրապարակել այն մասին, թե թուրքական ծագմամբ ամերիկացին ծրագրում է Իլինոիսում բացել նոր մշակութային կենտրոն։ Թուրքական ծագմամբ այդ ամերիկացին, ով լինելու էր կենտրոնի տնօրենը, նույն Քեվին Օքսուզն էր։ Վերջինս հայտնել էր, որ իրենք նախատեսում են բացել միջմշակութային կենտրոն, որտեղ իրականացվելու էին ծրագրեր կենտրոնի անդամների «կարիքներին, ակնկալիքներին ու պահանջներին» համապատասխան։ «Կենտրոնի անդամակցությունը բաց է լինելու բոլոր կրոնական ու էթնիկ խմբերի համար»,- այն ժամանակ Chicago Tribune-ին ասել էր Օքսուզը։ Ենթադրվում է, որ այս մշակութային կենտրոնը եղել է աշխարհի տարբեր երկրներում այդ տարիներին ակտիվորեն բացվող գյուլենական դպրոցների ու մշակութային կենտրոնների ցանցի մի մասը։ Չի բացառվում, որ ԱՄՆ տարբեր նահանգներում ևս Օքսուզը նման կենտրոններ է բացել։

Այս ուսումնասիրություններից հետո որքան էլ որ տարօրինակ ու հակասական թվա Քեմալ Օքսուզի անցյալը, այդուհանդերձ առավել տարօրինակ է այն փաստը, որ նրա պատմությունն «ավարտվեց» Երևանում ձերբակալությամբ։ Թեպետ հայտի չէ, թե հստակ երբվանից է թուրք գործիչը հաստատվել Հայաստանում, սակայն «Արմենպրես»-ի հետաքննությունը պարզեց, որ նա 2017 թվականից գրանցված գործունեություն է ծավալում մեր երկրում։ Նրա ընկերության ՝ The Sena Group-ի գրասենյակը գործում է Երևանի կենտրոնում տեղակայված բիզնես կենտրոններից մեկում՝ «Էլիտ պլազա»-ում, ինչը, թերևս, պակաս ուշագրավ հանգամանք չէ, եթե հաշվի առնենք Օքսուզի հակահայկական լոբբիստական գործունեության երկար տարիներն ու Ադրբեջանի ղեկավարության հետ նրա սերտ կապերը։

Թեպետ նրա ընկերության հեռախոսահամարն այս օրերին անհասանելի է, սակայն բիզնես կենտրոնից «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին, որ իրենց մոտ պաշտոնապես գրանցված է Քեվին Օքսուզի ընկերությունը՝ որպես միջոցառումների կազմակերպման ու ճանապարհորդական ընկերություն։

Այս պահին մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե արդյոք Քեվին Օքսուզը Հայաստանում այլ գործունեություն ևս ծավալել է թե ոչ։ Թեպետ նրա ընկերության ֆեսյբուքյան էջը բավականին ակտիվ հրապարակումներ է արել՝ իր ծառայություններն առաջարկելով, սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ ընկերությունը չի ծառայել միայն որպես հարմար քողարկում Հայաստանում ադրբեջանական նավթադոլարներով այլ, գաղտնի գործունեություն ծավալելու համար։ Քեմալ Օքսուզի գործն այս պահին ՀՀ ոստիկանության իրավասության դաշտում է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01