Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները:
Այս մասով Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնավորապես նշել է, որ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Նաև նշվել է, որ այս տարվա նոյեմբերին մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը կհանձնվի շահագործման:
Երևանի քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրերով ևս շարունակվում են համապատասխան աշխատանքները: Այս համատեքստում զեկուցվել է, որ ընթանում են Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, իսկ Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքներն էլ գտնվում են ավարտական փուլում:
Բոլոր ուղղություններով հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգումների մասով էլ զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել կանաչապատման, ծաղկապատման, կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաև կրապատման աշխատանքները։ Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Աշխատակազմի մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում այս տարի կազմակերպվել և անց են կացվել շուրջ 66 մարզամշակութային միջոցառումներ ու փառատոներ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում ՃՈ հետ համատեղ շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում սահմանված ուժեղացված հերթապահությունը:
Խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ու զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ:
Ըստ այդմ, նշվել է, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերից 260-ում արդեն իսկ խնդիրը լուծված է: Կամո Արեյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել գործընթացը՝ պատշաճ տեսքի բերելով գովազդային այն վահանակներն ու վայրերը, որոնք կիրառվելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47