«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։ Բայց նաև չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից և դրա իրավունքն ունի, սակայն պարզվեց, որ քննիչը նրա անձնագիրը վերցրել է և չի վերադարձնում, ինչը խանգարում է նրա մեկնումին։
Ի դեպ, վաղուց ի վեր նման պրակտիկա կա Հայաստանում՝ մեղադրանք առաջադրելիս քննիչները վերցնում են մեղադրյալի անձնագիրը, և նրանք այլևս երկրից բացակայել չեն կարողանում, չնայած հնարավոր է նաև բնակավայրից չբացակայելու ստորագրություն խափանման միջոցն ընտրված չլինի։
Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվում են սրա վերաբերյալ մեկնաբանություններ տալ, միայն ասացին․ «Այս պահին Ռ․ Քոչարյանը Հայաստանում է, ոչ մի տեղ չի հեռացել»։
Մի տեղեկություն ևս ՝ կապված Քոչարյանի գործի հետ։ Գրեթե հաստատ է, որ վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարանին՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար։ Մենք տեղեկացանք, որ ՍԴ-ում էլ են սողոմոնյան որոշում կայացրել՝ որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ վերջինս անձեռնմխելիության հետ կապված եզրակացություն տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02