Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հագգը Փեքինը հայտարարել է, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա՝ այսպիսով մեկնաբանելով թուրքական «Սյոզջու» թերթի հրապարակած տեղեկությունը, համաձայն որի Անկարան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանում։
«Նախիջևանում գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ կորպուսը, Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում։ Այնտեղ են գտնվում մեր ռազմական խորհրդատուները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջևանի սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ուժերի հետ։ Երբ Ադրբեջանից անհնար է վառելիք ուղարկել Նախիջևանի զորքի համար, Թուրքիան, երբեմն էլ Իրանն են վառելիքով ապահովում ինքնավարության ռազմական ուժերին»,- ասել է Փեքինը «Թուրան» գործակալության հետ զրույցում։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նախիջևանում թուրքական բազայի հայտնվելը կասկածներ կառաջացնի Իրանի մոտ։
«Նախիջևանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային։ Հարևանությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայի հայտնվելը կարող է Իրանի մոտ որոշակի լարվածություն առաջացնել։ Եվ ընդհանրապես, Նախիջևանում բազա ստեղծելու որևէ իմաստ չկա, քանի որ Թուրքիան առանց դրա էլ ինքնավարությանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում։ Այժմ դիտարկվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից-Tert.am) ծովային ռազմաբազա ստեղծելու հարցը։ Մենք պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք դրա վրա»,- ասել է նա։
Երեկ հաղորդվել էր, որ Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում։ Նման տեղեկություն էր հրապարակել թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն իր հերթական հոդվածում։
«Որքանո՞վ կարող են Անկարան ու Մոսկվան համագործակցության մեջ մտնել Կովկասում։ Անկարայում փակ դռների ետևում քննարկվող շատ կարևոր թեմա կա՝ Թուրքիան Սոմալիից ու Քաթարից հետո իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան ցանկանում է հիմնել Նախիջևանում, ու արդեն անցել է գործի։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքի մեր նոր «ռազմավարական գործընկերը» սրան»,- գրել էր թուրք սյունակագիրը՝ հիշեցնելով հայ-ռուսական ռազմավարական սերտ համագործակցության մասին։
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02