Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից, իսկ սեպտեմբերի 16-ին եթերաժամը կտրամադրվի ժամը 19:20-ից:
Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 21:15-ից։
Ըստ աղբյուրի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 15 րոպե անվճար և մինչև 25 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ (9 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) սեպտեմբերի 19-ի և 20-ին (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
3) սեպտեմբերի 21-ին՝ 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 25 րոպե անվճար և մինչև 40 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) սեպտեբերի 10-ից մինչև սեպտեբերի 18-ը ներառյալ (9 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.
2) սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 20-ին (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
3) սեպտեմբերի 21-ին՝ 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
ԿԸՀ-ից նաև հայտնում են, որ նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող թվով 343 արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված թվով 1460 հայտերը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02