Ես տեսել եմ այդ գնահատականները, և ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս տարբեր կառույցներից հայտարարություններ են հնչում, մասնավորապես ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի կողմից է հայտարարություն արվել՝ կապված «Մարտի 1»-ի գործի բացահայտումների հետ:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ «Մարտի 1»-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-հավելել է ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, որ Ս. Լավրովն ասել էր. «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,-ասել է Լավրովը:
Հավելենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02