ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բնակության վայրի խնդիրը փակված է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրության օրինականության մասին հարցին։
«Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ խնդիրը բնակության վայրի մասին հարցն էր, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը դեռեւս վարչապետ չընտրված ասել է, որ համոզվել է, հայտարարել է դրա մասին, այսինքն՝ այն հարցը, որը նա վիճարկում էր՝ փակվել է, հետեւաբար նախագահի ընտրության հետ կապված որեւէ խնդիր չկա»,–նշեց նա։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը «նվիրվել» է վերջինիս, եւ հարցին, թե արդյոք կա մտադրություն այդ հարցերը վերանայելու, Մարուքյանը նշեց. «Այն ժամանակվա իրողությունների արդյունքում եղել են ընտրություններ։ Մենք հիմա մեխանիզմ չունենք ետ գնալու, բացի այդ՝ այլ կարեւոր հարցեր կան քննարկելու, այսինքն՝ առաջ շարժվել, հասկանալ խորհրդարանի ապագան ինչպես ենք տեսնում, ոչ թե ետ գնալ, տեսնել ՍԴ նախագահը ոնց է ընտրվել»։
ԱԺ ՀՀԿ խմբակցություն պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ հարցի առնչությամբ նշեց. «Ազգային ժողովի պատգամավորները որեւէ մեկին որեւէ պաշտոն չեն նվիրել, իրենց կարծիքն իրենց քվեաթերթիկներով արտահայտելով ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ՝ Սահմանադրությանն ու օրենքի տառին համապատասխան։ Որեւէ խախտում չի եղել, ամեն ինչ ընթացել է կանոնակարգին համապատասխան, չեմ կարծում, որ նման խոսակցություններ տարածելը բխում է մեր ժողովրդի շահերից, որեւէ մեկը պաշտոն նվեր չի ստացել եւ դրա կարիքն էլ չի ունեցել»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իրողություններ են առաջ եկել. «Եթե նախկինում տարբեր ընտրություններ են անցկացվել, համաժողովրդական շարժման պահանջի ներքո հնարավոր են ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի նոր որակների կարիք զգացվի։ Այն մարդիկ, որոնք պատրաստ չեն, չեն ցանկանալու առաջադրվել, քանի որ հանրային պահանջներն այլ են։ Իսկ այն ընտրությունները, որոնք արվել են հեղափոխությունից առաջ, վերանայվելու են ժամանակի ընթացքում՝ հանրային պահանջի ներքո»։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02