«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Էջմիածնում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները թեկնածուաշատ կլինեն։ Մեկնարկը դեռ տրված չէ, սակայն մոտ 2 տասնյակ թեկնածուի անուն է շրջանառվում։ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, ով ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր եւ քաղաքապետարանի «ուղեղը», այժմ ուզում է պաշտպանել Դոն Պիպոյի թիմը։
Շրջանառվում է նաեւ «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Թամարա Թադեւոսյանի, որը հայտնի է որպես «բոեւիկ կին» եւ հարում է ԲՀԿ-ին։ Ի դեպ, ԲՀԿ-ն այս քաղաքում մոտ 5-6 հավակնորդ ունի, բայց չի բացառվում, որ կուսակցության ընտրությունը կանգ առնի Սուսաննա Նազարյանի թեկնածության վրա՝ Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի: Նա հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ եւ ի վերջո՝ դատական կարգով, հասավ իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը։ Հավակնորդների շարքում են նաեւ «ԱրմենՏել» ընկերության Էջմիածնի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամվել Մուրադյանը, գործարար Ժորա Նավասարդյանը, ով կաթողիկոսի բարեկամն է։ Քաղաքապետ դառնալու ցանկություն է ունեցել նաեւ ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ «հայու գենի» պահպանման ջատագովը, սակայն նա Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Որոշ տեղեկություններով, Կարապետյանը հաշվարկել է, որ այդ փաստն ընտրություններում հաղթանակի շանս չի թողնի իրեն։
Սակայն երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի, եւ դա գեներալի քավորության պատճառով չէ։ Իսկ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, փոշմանեք եւ առաջադրվեք՝ հարցրինք մենք։ «Նախ՝ ես պատգամավոր եմ, ինչի՞ պիտի ուզենամ քաղաքապետ դառնամ։ Մի էքստրաօրդինարնի բան պիտի լինի, որ ուզենամ առաջադրվեմ, ասենք՝ ծիրանը նորից ծաղկի»։
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02