Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հաշվետվություն է ուղարկել Գերագույն դաշնային դատարան՝ հայտնելով նախագահ Միշել Թեմերի՝ Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք վերցնելու ապացույցների առկայության մասին։
Ինչպես փոխանցում է «РИА Новости»գործակալությունը, հիմնվելով ձեռք բերված տվյալների վրա, ըստ որոնց երկրի նախագահը կապ ունի կոռուպցիայի ու փողերի լվացման հետ, ոստիկանությունը դատարանից թույլտվություն է հայցել հետաքննություն սկսելու համար։
Սա Բրազիլիայի նախագահ Թեմերի դեմ հետաքննություն սկսելու արդեն երրորդ փորձն է։ Դեռևս 2017-ի հոկտեմբերին Ազգային կոնգրեսի ստորին պալատն արգելափակել էր Թեմերին մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը՝ այլ կոռուպցիոն գործի հետ կապված։
Երկրի ղեկավարի դեմ հետաքննությունը սկսվել է պատգամավորներից մեկի պահանջով, երբ լրատվամիջոցներում աղմկահարույց ձայնագրություն էր հայտնվել, որում Թեմերը զրուցում է մսի արտադրությամբ զբաղվող JBS ընկերության տեր Ժոեսլի Բատիստայի հետ։ Ձայնագրությունը լույս սփռեց որոշ կոռուպցիոն գործարքների վրա, իսկ Բատիստան ավելի ուշ հայտնեց, որ կոռուպցիոն սխեմայի մեջ Թեմերը ներքաշված է դեռևս 2010-ից։ Ըստ հնչող պնդումների՝ քաղաքական գործիչները գումարներ են կորզել բարձրաստիճան մի շարք անձանցից՝ նրանց քաղաքական հովանավորությունն ապահովելու համար։
2018-ին իրավապահները հետաքննություն են սկսել նախագահի ու Rodrimar SA խոշոր տրանսպորտային ընկերության միջև հնարավոր կապը բացահայտելու համար։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55