Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը միանում է պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գևորգ Կոստանյանի, Գևորգ Պետրոսյանի կողմից հնչեցված դիտարկումներին, ըստ որոնց՝ պետք է հստակ ձևակերպել ընտրակեղծարարության դրույթները:
«Այդ մարդիկ, լինելով լուրջ իրավաբաններ, եթե շահագրգռված դիտողություններ են անում և վտանգավորություն են տեսնում, ուրեմն անդրադառնալ է պետք»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը համաձայն չէ այն մոտեցման հետ, որ ցանկացած օրենք, ինչքան էլ խիստ և տեղին լինի, պետք է լինի հումանիտար:
«Այսօր Կառավարությունը և ժողովուրդը ընտրությունների արդարության առումով պետք է սևեռվեին երկու հատկանիշի վրա, առաջինը վերաբերում է Կառավարությանը: Այդ թեմայով խոսում էր նաև վարչապետ Փաշինյանը, որ աղքատությունն է մեղավոր, որ ժողովուրդը կաշառք է վերցնում»,- ասաց նա և նշեց, որ տնտեսությունը պետք է այնքան զարգանա, որ ընտրողը գոնե հարյուր դոլար ուզի իր ձայնի համար, և թեկնածուն նախընտրի պատշաճ քարոզարշավ անցկացնել:
Նա շարունակեց, որ ընտրակաշառք տալիս են պետական պաշտոններ զբաղեցնողները, ովքեր տվածը հետ են վերցնում: «Այստեղ լուրջ խնդիր ունենք պետական կառավարման և կոռուպցիայի հետ կապված»,- ասաց նա և շարունակեց, որ շատ են դեպքերը, որ պաշտոնյաներն այդ պաշտոնը կիրառելով մեծ հարստություն են դիզել, և նրան ևս պետք է ուշադրություն դարձնել:
Ըստ նրա՝ աշխատավարձով ապրողը կաշառք չի տա:
Արամ Սարգսյանը նշեց նաև, որ ժողովուրդն ինքն էլ պետք է մերժի ընտրակաշառքը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15