Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք Հայաստանում ներդնելու ակնկալիքով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այցի առաջին օրը` սեպտեմբերի 6-ին, ՊԵԿ պատվիրակությանն ընդունել է Սինգապուրի հարկային մարմնի ղեկավար, ներքին եկամուտների (IRAS) հանձնակատար Նգ Վայ Չունը: Ողջույնի խոսքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցի նպատակները, ՊԵԿ համակարգում ընթացող բարեփոխումները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Անանյանը մասնավորապես նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սինգապուրյան փորձը հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման, ինչպես նաև բարձրորակ ծառայությունների մատուցման ոլորտներում: Սինգապուրի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պատվիրակությանը՝ հարկային բարեփոխումների նպատակներին հասնելու համար:
Նույն օրը տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ նաև Սինգապուրի հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների ղեկավարության հետ: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման մասնաճյուղի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը ներկայացրել են IRAS-ի կառուցվածքը, ռազմավարական ծրագրերը և տեսլականը: Այնուհետև Տեղեկատվական հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է սինգապուրյան հարկային մարմնի էլեկտրոնային գործընթացները: Իսկ Հարկային օրինապահության և վերլուծութան ստորաբաժանման ղեկավարները հայ գործընկերներին ծանոթացրել են սինգապուրյան հարկային մարմնի հարկ վճարողների կարգապահության ամրապնդման ծրագրերին, ռիսկերի վերլուծության և ստուգումների պլաններին: Սինգապուրում ընկերպությունների հարկային պարտավորությունների գնահատման և հսկողության համար կիրառվող եղանակների և գործիքների մասին էլ տեղեկատվություն տրամադրել են Կորպորատիվ հարկման ստորաբաժանման ղեկավարները: Այցը շարունակվում է:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02