Բուդապեշտում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցում էր 5 մարզիկով, քանի որ ուղեգիր նվաճած մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածք էին ստացել: Հայաստանի 3 ներկայացուցիչները քառորդ եզրափակչում պարտություն կրեցին մեդալի համար պայքարում: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է հայ մարզիկների ելույթները:
«Ուզում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունից մենք կարողացանք աշխարհի առաջնության 7 ուղեգիր նվաճել: Այս տարի մեծ աշխատանք ենք կատարել և մասնակցել ենք հնարավոր բոլոր միջազգային մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին: Ցավոք, աշխարհի առաջնությունում չկարողացանք մեդալներ նվաճել, բայց ես գոհ եմ իմ բռնցքամարտիկներից: Բոլորը ռինգում կռիվ են տվել մինչև վերջին վայրկյանը:
Մեր մարզիկներից 3-ը մեդալի համար պայքարում պարտվեցին չնչին տարբերությամբ: Բոլոր մասնագետների՝ այդ թվում նաև ադրբեջանցի մարզչի կարծիքով 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակչում հաղթանակի հասավ, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին Թայլանդի ներկայացուցչին: Մենք ամեն ինչով առաջ ենք անցել մեր հարևան երկրներից:
Հաղթել ենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեքսիկան, Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան: Թիմային հաշվարկով առաջ ենք անցել Գերմանիայի, Լեհաստանի և մի շարք այլ ուժեղ հավաքականներից: Գոհ եմ թիմից: Այս տղաների մեծ մասը հաջորդ տարի նույնպես կարող է մասնակցել երիտասարդական մրցաշարերի, այնպես որ հաջողությունները դեռ առջևում են»,- ասել է Աղամալյանը
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:46 07.11.25
11:16 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01