Պոլսո հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 9–ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի հետ կապված։
Թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում արք. Արամ Աթեշյանը հայտնել է, որ 3 տարի ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս սեպտեմբերի 9–ին կրկին պատարագ է մատուցվելու։ Արք. Աթեշյանը շեշտել է, որ եթե առաջին պատարագին 2011–ին եղել է 7 մասնակից, ապա այս տարի ավելի շատ են սպասվում։
Նա նշել է, որ Հայաստանից սպասում են 2–ից 3 հազար մասնակցի։
Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի: Վերջին պատարագը տեղի է ունեցել 2014– թվականի սեպտեմբերին։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44