Ես գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, նա պաշտոնապես ինձ խնդրել է փոխանցել շուտ, որ ինքը «տուշոնկաների» հետ կապ չունի, ես նրան հավատում եմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով կա անմեղության կանխավարկած, իսկ ով պետբյուջեից մի լումա մսխել է, պետք է խստիվ պատժվի։
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե եթե Մանվել Գրիգորյանը կապ չունի «տուշոնկաների» հետ, ինչպես են դրանք հայտնվել իրենց տանը։ «Դա ես չեմ պարզելու»,–նշեց պատգամավորը։
Շարմազանովը շեշտեց, որ այցելության նպատակը գեներալի առողջական վիճակը պարզելն է եղել. «Ես իմ նախաձեռնությամբ այցելել եմ Մանվել Գրիգորյանին, նրա առողջական վիճակը հարցնելու, քանի որ նա ազգային հերոս է, մեր գեներալն է, ազգային–ազատագրական պայքարում շատ լուրջ դերակատարում է ունեցել, իսկ ինձ այնպես են դաստիարակել, որ ընկածին չեն խփում»։
ՀՀԿ–ական պատգամավորը հավելեց՝ քանի դեռ չկա դատավճիռ, գլխավորը անմեղության կանխավարկածն է.
«Վաչապետը ո՞ր իրավունքով է մինչեւ ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,–վրդովմունք հայտնեց նա։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02