Խորհրդարանի ինքնալուծարման՝ սահմանադրական փոփոխությունները ընդունելի կլինեն, եթե լինի հանրային պատվեր. այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, NEWS.am–ին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Այն, որ այս ԱԺ–ը նախորդ ընտրությունների արդյունքում չի արտահայտել հանրային տրամադրությունները, դա ակնհայտ է, բայց այն, որ լուծարումը պետք է լինի ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությամբ, դա էլ է ակնհայտ»,–պարզաբանել է պատգամավորը։
Անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության եւ դաշնակիցներ են փնտրում այլ ուժերի մեջ, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է.«Խմբակցությունը այդ հարցը չի քննարկել, քաղաքական որոշում չկա»:
Այսուհանդերձ, Ուրիխանյանն ավելացրել է. «Հայհոյանքների հետ կապված՝ երեւի թե մեկ ուրիշին հարց տաք, այդ ձեւաչափի մեջ հարց լուծելու հետ կապ չունեմ, մեկնաբանելու ցանկություն չունեմ»։
Ինքն անձամբ, դեմ է արտահայտվել 2015 թ սահմանադրական փոփոխություններին, քանի որ համոզված է, որ չի կարելի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել որեւէ առանձին քաղաքական ուժի կամ անհատի նպատակների իրանկանացման համար։
«Ես այն պատգամավորներից եմ, որը ցանկացած պահի պատրաստ է Սահմանադրական փոփոխությունների։ Եթե ժողովուրդը պահանջի այդ փոփոխությունները, ես կլինեմ կողմ, եթե ոչ՝ կլինեմ դեմ։ Պետք է նախ՝ ուսումնասիրություն իրականացվի, որ հասկանանք՝ հանրային պատվեր կա՞, թե՞ ոչ»,–ավելացրել է ԲՀԿ պատգամավորը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, եւ ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57