Ես ուղղակի զարմանում եմ մարդ ինչքան կարա պադոշ ու թերուս լինի, հատկապես եթե տվյալ անձը կին է և այն էլ «լրագրող»: Ստիպված եմ կրկին անդրադառնալ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին, ով կրկին փորձել է իր խղճուկ գոյության մասին հիշեցնել և կրկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ միջոցով: Այս անգամ ևս Արմինեն չի փայլել իր օրիգինալությամբ և իր թերթում հրապարակել հերթական զզվելի, անանուն ու անհասցե ապատեղեկատվությունը, որտեղ խոսվում է ինչ որ մտացածին հավաքույթի մասին, որտեղ իբր թե քննարկվել է Ռուզաննա Խաչատրյանի առաջին տիկին դառնալու վաղեմի երազանքի մասին: Հարգելի Արմինե եթե քո նպատակն է, որ նման էժանագին շոուներով ու Ժյուլ Վեռնի նախանձը շարժող քո վառ երևակայությամբ կարողանաս հակասություն կամ որոշակի սառնություն մտցնես երկրի նախագահի և ՊՆ նախարարի արդեն երկար տարիների ընթացքում ձևավորված ջերմ և ընկերական հարաբերություններում, ապա ասեմ ի սկզբանե դատապարտված ես անհաջողության, քանի որ երկրի ղեկավարն ու ՊՆ նախարարը մարտական ընկերներ են, իսկ նրանց կանայք այդ ընկերության անքակտելիության առաջին ջատագովները: Բայց կարող է լինել նաև երկրորդ տարբերակը, քանի որ Սեյրան Օհանյանը բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տղամարդ է չի բացառվում, որ այս մոտիվացիան կարող է ընկած լինել քո և մեր լրատվական դաշտի մյուս կրքոտ Աֆրոդիտեի` Թագուհի Թովմասյանի գործողությունների հիմքում: Շտապեմ հիասթափեցնել, որ այս ճակատում ևս ձեզ կատարյալ ձախողում է սպասվում, քանզի Սեյրան Օհանյանը կատարել է իր ընտրությունը և այսօր ունի փոխադարձ սիրո և հարգանքի վրա խարսխված` ամուր, կայուն և ընդօրինակման արժանի ընտանիք: խորհուրդ կտամ` ձեր վհուկների որսն ու կանացի արկածները` ձեզ համար ավելի հասանելի և մատչելի անձանց նկատմամբ կիրառել:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55