«Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսին նշեց, որ ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի կողմից համեմատություն անել, ընկերներին ընկերների հետ համադրել:
«Աստվածաշնչյան խոսք կա` մի արա այն, ինչ չես ուզենա քո նկատմամբ անել, ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով ... բացասականը վարակի պես տարածվում է»,-ասաց նա:
Նա համոզմունք հայտնեց, որ երբ Նիկոլ Փաշինյանի դաշնակից ընկերները` Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չաջակցեցին իրեն հեղափոխության սկզբի օրերին, Նիկոլ Փաշինյանը ցավ ապրեց, բայց շարունակեց պայքարը:
«Ես վստահ եմ, որ Նիկոլը վատ զգաց, որովհետև հեղափոխության հաղթական ավարտին հարթակում արգելեց մարդկանց միկրոֆոնին մոտենալ, ես դա ցուցիչ դիտեցի: Ինքը նեղված է, ցավ է ապրել և դա բնական է: Հիմա եթե նա դա ապրել է, ինչպես է իրեն թույլ տալիս մեկ ուրիշ բանտում գտնվող երկու ընկերներին հղում անի, դա նուրբ մանիպուլյացիա է, որը վատ բաների է տանելու»,- ասաց նա:
Շանթ Հարությունյանը նշեց, որ սա էլ թող լինի իր կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին: «Դա սազական չէ մարդուն, առավելևս երկրի ղեկավարին: Ես համարում եմ, որ իմ երկու ընկերներն ինձանից լավն են, քանի որ նրանք Սովետական միության համար էլ են լավը եղել»,-ասաց նա և նշեց, որ ըստ նրա մեկը մյուսի սխալը պետք է ասել:
«Ինչ-որ տարածում են`ասում են, որ ինձ ազատել են, ես չեմ ազատվել բանտից: Ես ասեմ, որ ժողովրդի մեծ մասին չեմ ուզում կոպիտ բառ ասած լինեմ, քանի որ ժողովուրդը իր հոգսերով է, չի հասկանում, բայց մյուս մասը կամ տգետ կամ սրիկա է, քանի որ եթե ինձ բանտից ազատեին այս մարդիկ ինձ մի րոպե անգամ ավել չէին կարող պահել: Չկա տենց բան, դա սուտ ու խաբեություն է ու անգամ ասում էին, որ վարչապետն է իր կողմնակիցների մոտ դա ասել ու դա տարածվել է»,-ասաց նա:
Նա նշեց, երբ ասում են, թե պահանջում են արդարացում, նկատի ունեն արդարադատություն: Նա ասաց, որ բաց ռեժիմը իր համար անընդունելի է:
«Օրինակ`ես ուզում եմ մասնակցել արտահերթ ընտրություններին, ասենք ինձ բաց ռեժիմով բաց են թողնում, բայց ես իրավունք չունեմ, քանի որ պատժի կրման տակ եմ»,- նշեց նա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02