Ես խոսք եմ տալիս՝ մենք ամեն ինչ կանենք, որ չփոխվի տրանսպորտի գինը: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Քանի որ ընդհանրապես համակարգն է փոխվելու, այլևս չի լինելու մեկանգամյա տոմս, լինելու է ժամով, արդեն գնառաջացման ձևն է փոխվում, բայց, համենայնդեպս, մենք գոնե մեկ ձևը, այսինքն, եթե դու գնում ես տոմս և 2-3 կանգառ գնում ես, այդ տոմսի արժեքը կթողնենք 100 դրամ: Եթե կես ժամանոց տոմս ես առնում և 2-3 տոմս ես փոխում, ենթադրենք, եթե դրան առաջ 300 դրամ կտայիր, ապա դա կլինի 150 դրամ: Մեկ ժամում կարող է 3 տրանսպորտ փոխես և ավելի էժան նստի»,- հայտարարեց Հ. Մարությանը:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն դժվարացավ հստակ նշել, թե ինչ գնի կլինեն ժամանակային տոմսերը, բայց միանգամյա տոմսի արժեքը կմնա 100 դրամը:
«Տրանսպորտային ցանցն այնպես է գծված, որ լինելու են կանաչ միջանցքներ՝ նախատեսված միայն տրանսպորտի համար: Խցանումը չի ազդելու տրանսպորտի՝ ճիշտ ժամին գալու վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով գիշերային ժամերին բնակելի շենքերի հարևանությամբ աշխատող կարաոկեների խնդրին՝ Հայկ Մարությանը նշեց. «Պետք է ամբողջ քաղաքը ձայնային զոնավորում ունենա: Ամբողջ աշխարհում չկա այսպիսի բան, որ բնակելի շենքում կա ինչ-որ կարաոկե ակումբ: Իհարկե, կենտրոնների դեպքում խնդիրն այլ է, այնտեղ պետք է ժամանցի վայրեր լինեն, բայց միևնույն է, պետք է գործի այն պայմանը, որ կոնկրետ գոյություն ունի դեցիբելային սանդղակ, որը չպետք է անցնի: Եթե չի համապատասխանում այդ սանդղակին, բնականաբար, այդ ամենը չպետք է լինի»:
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական 47 կետից բաղկացած ծրագրում ժամկետներ չկան, Մարությանն արձագանքեց. «Մոտավորապես կարող եմ ամեն մի կտորի ժամկետն ասել, բայց նշված չէ, որովհետև պետք է գանք քաղաքապետարան, տեսնենք՝ ինչ վիճակ է: Ժամանակ է պահանջվելու՝ այնտեղի սխեմաները կարգի բերելու համար, նոր պետք է առաջ գնանք: Այդ պատճառով ժամկետներ չենք կարողանում ասել, բայց ամեն մի նախագիծն ունի իր ժամկետը: Օրինակ՝ աղբահանության խնդիրը 6 ամսից 1 տարում պետք է լուծվի, տրանսպորտինը՝ 1-3 տարում»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15