Եթե որևէ մեկն ինձ հարց տա՝ արդյոք սինգապուրյան հրաշքը՝ հարկային համակարգի առումով, հնարավո՞ր է կիրառել Հայաստանում, միանշանակ կասեմ՝ ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նկատեց, որ ՀՀ-ում այս հրաշքին հասնելու համար անհրաժեշտ 2 կարևոր գործոնը ձևավորված չէ։
«Առաջինը՝ պատերին փակցված այցեքարտերի վրա, օրենսդրության մեջ մի շատ կարևոր նշանաբան ունի սինգապուրյան հարկային մարմինը, որը դարձրել է համազգային նշանաբան՝ «Մեր ազգը, մեր հարկերը»: Այսինքն՝ հարկեր վճարելու պատրաստակամությունը ազգային անվտանգության տեսանկյունից, թե հայրենասիրության առումով համարվում է մի շատ կարևոր իրադարձություն: Քանի դեռ դա մենք չենք սեփականաշնորհել, չենք կարողանալու այդ մեթոդաբանությունը կիրառել»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը 2-րդ նախապայմանը համարեց երկու երկրների ՊԵԿ-երի աշխատաոճի տարբերությունը, որոնք, ըստ նրա, տրամագծորեն հակառակ գաղափարախոսություններով են աշխատում։ Նա նշեց, որ վերոնշյալ միտքն ասում է բառի վատ իմաստով, քանի որ կարծում է, որ ՀՀ-ն դեռևս չի հասել Սինգապուրի գաղափարախոսությանը:
«Սինգապուրում բոլոր պրեզենտացիոն նյութերի առաջին նախադասությունը սկսվում է այսպես. «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կատարում են իրենց հարկային պարտավորությունները»: Այսինքն՝ եթե ազգային անվտանգության տեսանկյունից մարդիկ մշակույթ են ձևավորել, որ հարկ վճարելը հայրենասիրության տարր է, ապա հարկային մարմինը պարտավոր է այդպիսի կանխավարկած ձևավորել իր մոտ: Մեզ մոտ մեկ այլ նշանաբան ունենք, որը որևէ տեղ գրված չէ: Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ցանկություն ունեն որևէ ձևով խուսափել հարկ վճարելուց: Դա ցավալի է, բայց գալիս է ընդհանուր մշակույթի բացակայությունից»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Դավիթ Անանյանն արձանագրեց, որ ՀՀ-ում դեռևս Խորհրդային Միությունից եկած ժառանգությունն այն է, որ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի են արժանի։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32