Հարկերի հավաքագրման ամենամեծ ցուցանիշը եղել է հուլիսին:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքը չի ցանկանա առանձնացնել մայիսից այս կողմ հարկային հավաքագրումները:
«Ապրիլին էլ ենք ունեցել մեծ հավաքագրումներ, չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, որ լավ ցուցանիշները մայիսից են սկսվել: Դրանք ոչ թե մայիսից են սկսվել, այլ ունեցել ենք լավ ժառանգություն: Օրինակ՝մարտ-ապրիլին եղել են լավ տեմպեր»,-ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նկատեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն էլ պաշտոնավարման ժամանակ հայտարարել էր, որ հարկային մուտքերի լավ ու ավելի բարձր ցուցանիշ է լինելու։
«Վարդան Հարությունյանը ևս կանխատեսել էր, որ ունենալու ենք հարկային մուտքերի լավ ցուցանիշ, և նա չէր սխալվել։ Մայիսից հետո հարկերի հավաքագրման աճի տեմպը մի փոքր ավելի բարձր է:
14 տոկոս է եղել աճի տեմպը ապրիլին, մեզ մոտ եղել է 15.3 տոկոս: Եթե ուզում էիք, որ ասեմ՝ հեղափոխություն ենք արել այս գործում, ես պիտի մի փոքր հիասթափեցնեմ, քանի որ մարդիկ աշխատել են նաև մեզնից առաջ», - ընդգծեց նա։
Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև այլ թեմաների, օրինակ՝ Վրաստանից ավտոմեքենաների ներմուծմանը։ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ գործարքի գնի մեթոդը կիրառում ենք այն դեպքերում, երբ փաստաթղթերի վերաբերյալ արժանահավատությանը վերաբերող որևէ խնդիր չի լինում:
«Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում ենք, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունենք խորը վերապահում: Իսկ ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ»,-եզրափակեց Դավիթ Անանյանը:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02