Իմ պատիվն արատավորելու համար դատական հայց եմ ներկայացրել իմ դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, «Ավազահատիկ» ընկերության նախագահ Գևորգ Գևորգյանի դեմ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ավազահատիկ» ընկերության հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմանը, որ պաշտոնական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող փաստեր են ձեռք բերվել։
«Թող մամուլով կամ հեռուստատեսությամբ ներողություն խնդրի իր հայտարարության համար: Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ, տվյալ անձնավորությունը ներողություն կխնդրի, որից հետո, եթե շարունակի, իրեն ֆինանսական տույժի էլ եմ ներկայացնելու և գումարն ուղարկեմ որևէ մանկատուն։ Տվյալ անձնավորությանը ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ, նույնիսկ հեռախոսով հետը մեկ անգամ չեմ խոսել, գոնե ձայնը լսած լինեմ:
Իր մասին լսել եմ ընդամենը «Ավազահատիկի» հայտարարության առնչությամբ, որի մասին խիստ զարմացել եմ, որովհետեւ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը »,-շեշտեց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով.
«Քանի որ ինքը փորձել է իմ պատիվն արատավորել, իմ անունը բերել, հասցրել է այս մակարդակին, ենթադրում եմ, որ հարուցված գործի շրջանակներում, անպայման, ես էլ կհայտնվեմ: Չի բացառվում, որ իմ դեմ էլ գործ կհարուցվի: Հիմա այնպես է, որ առանց համապատասխան ստուգման անմիջապես գործ են հարուցում»:
Ալիկ Սարգսյանը կարծում է նաև, որ այս գործի հետ կապված պատասխնատվության չպետք է ենթարկվի գործով մեղադրյալ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Որքան ես հասկանում եմ, նա չէր միջամտի ինչ-որ «ավազահատիկ»-ի գործերին և այլն»,-շեշտեց նա։
Նախկին ոստիկանապետը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանն իրեն պաշտպանելու ձևերը գիտի և հորդորեց սպասել քրեական գործի ընթացքին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ պաշտոնական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02