Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը սոլիդարության դրսևորում էր Հայաստանի նկատմամբ:
Այս մասին վրացի լրագրողների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին:
«Ֆրանսերենը պոպուլյար է Հայաստանում և առհասարակ աշխարհով մեկ սփռված հայերի շրջանում՝ հաշվի առնելով մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ, մեր պատմական կապերը: Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահները պետական այցեր են ունեցել Հայաստան: Հայաստանում է Ֆրանսիայի տարածքից դուրս գործող ֆրանսիական ամենամեծ համալսարանը, որտեղ ավելի քան 3000 ուսանող է սովորում»,- ասել է Տ. Բալայանը:
Նա նշել է, որ ֆրանսերենը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, «կրթվածության» խորհրդանիշ է:
Ըստ նրա՝ Հայաստանում անցկացվելու է շուրջ 60 միջոցառում դպրոցներում, բուհերում և այլուր: «Վերջին 3-4 տարիներին բոլոր պետություններն իրար հետ վերցրած չեն կազմակերպել այնքան միջոցառում, որքան Հայաստանը միայնակ: Սա մեր տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է լինելու, աշխարհի կեսը մասնակցելու է գագաթնաժողովին: 80-ից ավելի երկիր է մասնակցելու, 100-ից ավելի պատվիրակություն: Ֆրանկոֆոնիան առաջին անգամ է այս տարածաշրջանում գագաթնաժողով անցկացնելու»,- հավելել է նա:
Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Վրաստանը ևս մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նշելով, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հաստատել է պաշտոնական Թբիլիսիի մասնակցությունը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03