Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ ուրախ կլինեմ, եթե հայ–ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերություններում իրոք որևէ խնդիր կամ կնճիռ չլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՌԴ-ի հետ ունենք փայլուն հարաբերություններ։
«Անկախ օրվա իշխանությունից, այդ հարաբերությունները ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության կարևորագույն բաղադրիչներից են։ Կցանկանայի հավատալ վարչապետի այդ հայտարարություններին, եթե դրանք այդքան հաճախ չհնչեին վերջին օրերին, 3, թե 4 անգամ 3 օրվա ընթացքում՝ «Զինուժում», «Կոմերսանտում», հանդիպման ընթացքում, հետո էլի մի տեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այդ հարաբերությունների, այդ թվում՝ անձնական հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին։ Հորդորում եմ այդպիսի հաճախությամբ հայ–ռուսական հարաբերությունների փայլուն լինելու մասին չխոսել, ակամայից հիշում եմ մեկ այլ, շատ ավելի կայացած վարչապետի՝ Մարգարետ Թետչերի թևավոր խոսքերը, որ եթե Դուք ստիպված եք ամեն անգամ ապացուցել, որ լեդի եք, ուրեմն հաստատ լեդի չեք »,-շեշտեց պատգամավորը։
Արմեն Աշոտյանը նշեց, որ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին կկարողանա գնահատական տալ, երբ ամբողջական տեղեկատվություն լինի, քանի որ հանդիպման մասին նոր դրվագներ են ի հայտ գալիս։
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կան հարցեր, որոնք «Կոմերսանտին» տված հարցազրույցով չեն փարատվում։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02