Գնացեք ընտրատեղամասեր եւ ձեր իշխանությունը հաստատեք այդ վերջին կղզյակներում, որտեղ դեռեւս Հանրապետականին թվում է, թե իշխանություն ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս գիտակցենք այս ընտրությունների բացառիկ լրջությունը, որովհետեւ այս ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է հեղափոխության օգտին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: «Բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պաշտպանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը եւ ընտրակաշառքով ընտրված խորհրդարանը լուծարելու գաղափարը, մի մարդու նման՝ 80 տոկոսով, 90 տոկոսով քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դրանով ոչ միայն քվեարկում են հեղափոխության օգտին, այլեւ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի. «Ոչ միայն քվեարկում են հանուն կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության, այլեւ մերժում Հայաստանը «սերմացու գողացող մկների պես» թալանածներին, բոլորին՝ առանց բացառության»,- հայտարարեց վարչապետը։
Հեղափոխությամբ փողոցներում եւ հրապարակներում իշխանություն հաստատածներին ասաց՝ այս ընտրություններում Հայաստանի ժողովուրդը պետք է իր իշխանությունը հաստատի ընտրական տեղամասերում։
«Եվ, սիրելի երեւանցիներ, սեպտեմբերի 23-ին մի մարդու նման գնացեք ընտրատեղամասեր եւ ձեր իշխանությունը հաստատեք այդ վերջին կղզյակներում, որտեղ դեռեւս Հանրապետականին թվում է, թե իշխանություն ունի: Գնացեք եւ ձեր իշխանությունը հաստատեք Երեւանի բոլոր ընտրական տեղամասերում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա անդրադարձավ ելույթից խզված ձայնին. «Ձենիս գործից ազատելու եմ, լուրջ եմ ասում»։
Նա խնդրեց ուղերձը լավ ֆիքսել. «Այս ընտրություններով ժողովրդին բավարար չէ լուծել միայն Երեւանի քաղաքապետի հարցը, այս ընտրություններով պետք է լուծել այսպես կոչված, հակահեղափոխության հարցը վերջնականորեն, որ այդ գողացողները իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա 5 տարիների ընթացքում»։
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
10:03 23.06.25
12:43 23.06.25
09:39 23.06.25
10:45 23.06.25
11:15 23.06.25
12:14 23.06.25
10:23 23.06.25
12:33 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03