ARM | RUS |

Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը նոր ու հարմարավետ շենք կունենա

10.09.18 | 23:04

Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն, և տիրաբար տանել, ուր որ կամենա: (Հ.Թումանյան)

Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբն արդեն երեք տասնամյակից ավելի հանդիսատեսին է ներկայացնում մաքրամաքուր ու զուլալ հայ ազգային երաժշտությունը:

«Երկրաշարժից հետո, հիշում եմ, Տեքստիլագործների մշակույթի պալատի բեմի հետնամասում էինք ապրում: Այդ ժամանակահատվածում նվագախումբն իր փորձերը անցկացնում էր մշակույթի պալատի բեմին, և ամեն օր ակամա ունկնդիր էի դառնում: Զգացի, որ կարող եմ իմ լուման ունենալ խմբի զարգացման գործում, դիմեցի նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջ. Խաչատրյանին ու աշխատանքի անցա որպես մեներգչուհի, ինչպես նաև ստանձնեցի երգիչների որակի բարձրացման պատասխանատուի աշխատանքը»,-իր հիշողություններով մեզ հետ կիսվեց ժող. գործիքների պետական նվագախմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը:

2001-ից խումբն ունեցավ նոր գեղարվեստական ղեկավար… Շիրակցիները լավ գիտեն՝ որտեղ նպատակասլաց ու աշխատասեր Ջեմմա Քաղցրիկյանն է՝ այնտեղ ծաղկող երգարվեստն ու որակյալի գերակայությունը: Այդ օրից էլ ավելի մեծ քայլերով շարունակվեցին ազգային երգը անաղարտ ներկայացնող խմբի վերելքները, հաղթանակներն ու շրջագայությունները: Աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձան, երբ գեղարվեստական ղեկավարին որպես օգնող ուժ միացավ երգիչ, դիրիժոր Կարեն Մայիլյանը:

«Կարենի օգնությամբ սկսեցինք առավել մանրակրկիտ ու հատվածաբար աշխատել խմբի հետ, ինչը ակնհայտ բարձրացրեց խմբի որակաը: Ազգային երաժշտությունը պահպանելն ու հանդիսատեսին անաղարտ հասցնելը երբեմն զոհողություն է պահանջում, ես հրաժարվեցի իմ մյուս աշխատանքներից, որ իմ ամբողջ ուժն ու կարողությունը ներդնեմ այս խմբի զարգացման գործում»,-խոստովանեց Ջ. Քաղցրիկյանը:

Եթե բեմին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն է, ուրեմն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Խումբը միշտ պատրաստ է ըստ պատշաճի ներկայանալ հանդիսատեսին, հանդիսատեսն էլ միշտ կարոտով է սպասում սիրված խմբի ելույթներին:

Մեծածավալ համերգներից մեկն էլ Գյումրու ժող. գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգն էր, որտեղ հնչեցին ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները և մշակումները:

Նվիրյալ երաժիշտների ջանքերը բարձր գնահատանքի արժանացան ոչ միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի կողմից. մինչ համերգը տեսասկավառակի տեսքով հասանելի կլիներ հանդիսատեսին , «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այն արդեն ճանաչվել է տարվա լավագույն ալբոմ: Տարվա լավագույն երաժշտախումբ անվանակարգում նույնպես հաղթել է Գյումրու ժող. Գործիքների պետական նվագախումբը:

«Քեզ եմ հիշում» խորագրով տեսասկավառակի հանդիսավոր շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս՝ Գյումրիում: Ի դեպ, խորհրդանշորեն այն կայացավ հենց այն կիսամութ ու խարխուլ տնակում, որտեղ տարիներ շարունակ երաժիշտներն ամեն օր անցկացնում են փորձերը: Նշենք, որ 1990 թվականից խումբը տեղակայված է շինարար, բարերար Աշոտ Գալոյանի նվիրաբերած տնակում:

Շնորհանդեսին մասնակցել են ինչպես մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ հանրաճանաչ արտիստներ, ժողովրդական ու վաստակավոր գործիչներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Մկրտիչ Մալխասյանը, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:

Տեսասկավառակի շնորհանդեսը օրվա միակ դրական նորությունը չի եղել, հայտարարվել է, որ շուտով ժող. գործիքների պետական նվագախումբը ավելի հարմարավետ պայմաններում կկարողանա գործունեություն ծավալել:

«Շատ շուտով նվագախումբը կսկսի աշխատել Խրիմյան Հայրիկ 19 հասցեում: Օյունջյան հիմնադրամի և պետական բյուջեի հրատապ ծրագրերի միջոցներով կվերանորոգվի շենքը»,-ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մինչ կհիմնանորոգվի նոր շենքը, երաժիշտները հին տնակում, բայց նոր հույսերով կանցկացնեն փորձերը, կանգ առնելու ժամանակ չկա, միշտ պատրաստ աշխատանքի…


«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5...

18:01

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի...

17:45

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական այցին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական...

17:35

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն...

17:15

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել են

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել...

16:55

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա...

16:42

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ...

16:15

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի...

16:05

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն»...

15:51

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի...

15:21

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա ունեն

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա...

15:02

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է...

14:45

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների համար

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների...

14:25

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

14:05

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային...

13:41

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության...

12:45

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու...

12:12

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի...

11:16

Կասեցվել է «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների եվ բենզալցակայանների գործունեությունը

Կասեցվել է «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների եվ բենզալցակայանների...

11:02

Բանակը վերածում են հինգերորդական կառույցի

Բանակը վերածում են հինգերորդական կառույցի

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42