Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝ Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը:
Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան հայցողների հետ: Այս կապակցությամբ ընդգծվել է կառույցների միջև տեղեկությունների արագ փոխանակման հարցում արդյունավետ փոխգործակցությունը: Այն իրականացվում է երկու կողմերից նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով:
Մասնավորապես, հաստատված պրակտիկայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող համապատասխան ահազանգերի կապակցությամբ տեղի են ունենում արագ քննարկումներ՝ լուծումներ գտնելու նպատակով:
Ներկայում Պաշտպանի աշխատակազմը և Սահմանապահ զորքերի ծառայողները սերտ համագործակցում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղակայված՝ ապաստան հայցող անձանց հատուկ կացարանների պայմանների բարելավման գործում: Դրանց ուսումնասիրման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են այցեր, մասնակցում են համատեղ քննարկումների և դասընթացների:
Հայաստանում ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության տեսանկյունից Պաշտպանն անդրադարձել է նաև Սահմանապահ զորքերի պարբերական վերապատրաստումներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Նշենք, որ քննարկվող ոլորտում առկա խնդիրները և դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև երկու կառույցների համագործակցության ուղղությունները տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02