Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հորդորեց իրավապահ մարմիններին գնալ ընտրախախտումների մասին ցանկացած ահազանգի հետեւից, սակայն հավելեց՝ եթե պարզվի, որ նման ահազանգերն ապատեղեկատվություն են, ապա ինքն հետամուտ է լինելու, որ մինչեւ վերջ՝ մինչեւ Եվրոպական դատարան պատասխանատվության ենթարկվեն կեղծ տեղեկատվություն տարածողները։
«Օրինակ, մի տիկին մոտենում է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչին՝ հայտարարելով, որ ինքը լսել է, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում։ Ես հետամուտ եմ լինելու, որ նշյալ տիկինը անպայմանորեն ենթարկվի հստակ պատասխանատվության ապատեղեկատվություն տարածելու համար»,-նշեց Զոհրաբյանը։
Նա հավաստիացրեց, որ նման տեղեկություններն աբսուրդի ժանրից են․ Մենք ընտրակաշառք չենք բաժանելու, սա միանշանակ է, որովհետեւ ինձ համար դա կլինի ամենաանարգալից բանը, որ ինձ ձայն տան գնված քվեով։ Ինձ ճանաչող ցանկացած մեկը պիտի հասկանար, որ դա աբսուրդի ժանրից է։ Նման բան ուղղակի չի կարող լինել, որովհետեւ իմ կրեդոն, իմ ֆորմուլան լինելու է զրո հանդուրժողականություն կաշառքի եւ կոռուպցիայի հանդեպ»։
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ արդեն իսկ ընտրախախտումներ են տեղի ունենում։
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57