ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին որևէ մեկին չի սատարում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Իսկ «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի՝ սև-սպիտակ բաժանումներին, Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ որպես պատմաբան։
«Հայ ժողովրդի գլխավոր ճգնաժամային խնդիրն ու դժբախտությունների պատճառը միշտ եղել է այն, երբ մենք բաժանվել ենք Բագրատունիների ու Արծրունիների, Կիլիկիայում բաժանվել ենք Ունիթոռների ու հակաունիթոռների, 18-20 թթ․-երին բաժանվել ենք բոլշևիկների ու դաշնակցականների, կոմունիստների ու ՀՀՇ-ականների, հիմա նիկոլականների ու հակահեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Ցանկացած բաժանարար գիծ անթույլատրելի է, և նրանք, ովքեր ՀՀ-ը բաժանում են սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի, սեփական հայրենիքում յուրայիների մեջ թշնամիներ են փնտրում՝ իրենց հռչակելով սպիտակներ, այդ դեպքում ես պատրաստ եմ լինել սև»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ ՀՀԿ-ն որևէ մեկի հետ բանակցություն չի վարում, որովհետև Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցել․ «ՀՀԿ-ն որևէ մեկի հետ ո՛չ դալաններում, ո՛չ դահլիճում, ո՛չ ռեստորաններում, ո՛չ, ինչպես վարչապետն է ասում, քուչեքում, ո՛չ պպզած, ո՛չ կանգնած բանակցություն չի վարում։ Մեր կուսակցությունը որևէ որոշում չունի, մենք թողել են ազատ մեր կուսակցական թիմին, որպեսզի մեր կուսակցականններն իրենք ընտրեն լավագույն ծրագիրն ընտրածին»,- շարունակեց նա։
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ «Իմ քայլ»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածուն որքան շատ խոսի, այդքան հաղթանակի շանսերը կկորցնի, քանի որ, ինչպես ինքը որակեց, ադեկվատ մարդիկ չեն քվեարկի։
«ՀՀ-ում «իմ դեմ խաղ չկա» մեթոդով առաջ գնալն անթույլատրելի է։ ՀՀ-ում քաղաքապետի ընտրություններով թիվ մեկ քաղաքական խնդիրը չի լուծում, քանի որ քաղաքական մարմինն ԱԺ-ն է։ Նրա դիտարկմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների՝ մեկնարկած քարոզարշավի ընթացքում եղել են ուժեր, որոնք շատ գրագետ քարոզարշավ են սկսել, սակայն կան ուժեր, որոնք փորձել են սևացնել դիմացինին:
«Իհարկե, օրենքով սահմանված կարգով վարչապետն իրավունք ունի մասնակցել քարոզարշավին, բայց իր համար առնվազն զարմանալի էր, որ նա ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին, քան Հայկ Մարությանը։ Ինձ համար տարակուսելի է, որ վարչապետն իր կարևոր գործերը թողած գնում, քարոզարշավի է մասնակցում այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերն իրենք են՝ հրապարակի ժողովուրդը, հեղափոխության սիրահարներն ու ջատագովները: Դուք ձերոնցով հավաքվել եք, ընտրություն եք անում, ինչի՞ ես գնում, թող Արտակը ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի: Ինչի՞ ես, անպայման, միջամտում»,-շեշտեց Շարմազանովը։
Դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ քարոզարշավին մասնակցում էր ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե խորհրդարանական ընտրություններին որոշվում է երկրի հետագա ընթացքը։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15