ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատարատ է հրաժարական տալ միայն մի դեպքում:
«Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ ու կարծում եմ շատ գործ ունեմ անելու, բայց երբ հասարակությունը, վարչապետը կներկայացնեն պահանջ, ես հրաժարական կտամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արթուր Վանեցյանն ասաց, որ իր ու ՀՔԾ պետի մասնակցությամբ ձայնագրության տարածումը հիմնականում նպատակ ունի թուլացնել իրենց:
«Որ այն գործը, որը սկսել ենք՝ թողնենք կիսատ, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այս գործը սկսել ու ունենք կամք, որ գործը հասցնենք ավարտին»,-նշեց ԱԱԾ տնօրենը:
Նա ընդգծեց՝ իր համար հանելուկ է, թե ինչպես են ձայնագրել ԱԱԾ տնօրենին:
«Իմ համար հանելուկ է, քննություն կիրականացվի, եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է»,-նշեց Ա. Վանեցյանը:
Հիշեցնենք՝ այսօր YouTube-ում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Վանեցյանն առաջարկում է Խաչատուրովին կանչել հարցաքննության ու խափանման միջոցը փոխել, մինչդեռ ՀՔԾ պետը պնդում է, որ մինչև Խաչատուրովը չկալանավորվի, ցուցմունք չի տա.
«Թող երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա», - ասում է ՀՔԾ պետը, ինչին ԱԱԾ տնօրենն արձագանքում է. «Թող նստի»:
Ապրիլին Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ «Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», - ասել էր Փաշինյանը։
Նշենք նաև, որ ՀՔԾ-ն անկախ կառույց է և չի ենթարկվում կառավարությանը:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57