 
            ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Դոնթի բանաձևով սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնի քվոտան տրված է ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը, իսկ նրանք ներկայացրել են Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց Տիգրան Ուրիխանյանի կենսագրությունը և հավելեց․ «Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է բոլոր խմբակցություններին ու տվել ձեզ մտահոգող մի շարք հարցերի  պատասխաններ։ Նա խորհրդարանում նոր մարդ չէ»,-ասաց Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Տիգրան Ուրիխանյանն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին ու խմբակցության ղեկավարին վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Պատգամավորը հայտարարեց, թե  հանձնաժողովն աշխատելու է 21-րդ դարին համահունչ ու լինելու է նախաձեռնող:
«Պատրաստ եմ ծառայել հայոց խորհրդարանին»,- շեշտեց Տիգրան Ուրիխանյանը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է նախատեսված՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Հիշեցնենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ մանդատը վայր դնելուց հետո:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42