 
            Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին:
«Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ  հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն երկու տարի շարունակվող  ապակառուցողական կեցվածքի. նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման և շփման գծում՝ Հայաստանի հետ սահմանում, միջադեպերի  հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ»,- ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այս պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին բոլոր հրապարակային և ոչ հրապարակային հանդիպումներում խոսում է: Նկատեց նաև, որ այդ պայմանավորվածության կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է, այլև դրա վրա շեշտը դնում են ՀՀ-ին գործընկեր երկրները և ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, այլ նաև՝ այլ կարևոր միջազգային կառույցները:
«Գիտեք՝ միջազգային հարաբերություններում ընդունված չէ մի հարցի շուրջ պայմանավորվածություն ունենալ և դա չանել: Սակայն Ադրբեջանի ոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների մասով, ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի մասով: Սա արդեն բնավորության հարց է»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ հիշատակեց, որ Զոհրաբ Մնացականն է ասել, որ կա հանդիպման մասին պայմանավորվածություն, սակայն դրա ժամկետների մասին հայտարարելը պետք է լինի համաձայնեցված կերպով:
«Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու: Սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, նա պատասխանեց, որ այս պահին նման բան նախատեսված չէ:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42