Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ:
Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խորհուրդներ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնենք ստորև.
«Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամպ - Փաշինյան հանդիպումը չի կայանալու:
Իրականում չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա:
Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին:
1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել:
2. Երբեք մի բացահայտեք այն լոբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված:
3. Փաշինյանի բրյուլելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսնկարը Թրամպի և իր կնոջ հետ՝ նպատակ հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն:
4. Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք:
Արդյունքում ստացվում է, որ ոչ հեղափոխական իմիջը, ոչ հայտնի լուսանկարը և ոչ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին:
Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելությամբ երևար հնարավորինս պրոֆեսիոնալ»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55