«Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Զարմանալիորեն տպավորված եմ, ինձ երբեմն թվում է՝ Դուք դվայնիկ ունեք, այնքան մեծ է այն կերպերի տարբերությունը, որ մենք տեսնում ենք, այս կերպը լավ է, սահմանադրական է, բարկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող», - ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ դիմլով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն ասաց, որ նախկինում էլ Աշոտյանն իրեն ԱԺ դահլիճում տեսել է շատ լայն դիապազոնով. «Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է, և ես հույս ունեմ՝ Դուք արդեն նկատել եք դա»,- ասաց Փաշինյանը:
Աշոտյանն էլ հույս հայտնեց, որ մի օր հրապարակային վերլուծության կկարողանա ենթարկել վարչապետի փոխակերպման իրողությունները:
Այնուհետև Աշոտյանը վարչապետից պահանջեց ներկայացնել ստույգ փաստաթղթեր ապացուցելու օգոստոսի 17-ին հանրավաքի ժամանակ իր այն հայտարարությունը, որ նախկին իշխանությունները միայն բանակցել են հողեր հանձնելու մասին, որի վերաբերյալ փաստթղթերին ինքը ծանոթացել է:
«Այն պահից, երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ դուք որպես ժառանգություն թողել եք մի տաբերակ, որտեղ Արցախի կարգավորման մասին որևէ բան չկա: Չեմ ասում, որ դուք ընդունել կամ ստորագրել եք այդ տարբերակը, ասում եմ, որ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է: Ես ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ», - պատասխանեց Փաշինյանը:
Պատգամավորը չհամաձայնելով նրա հետ՝ ասաց, որ իրենք թողել են մի տարբերակ, որում Արցախի կարգավիճակի հարցը ներառված է հիմնարար կարգավորումների սկզբունքների և էտապների մեջ. «Եթե Հայաստանը հանդես է եկել բանակցություններին, ապա ինչո՞ւ ադրբեջանական կողմը երբևէ չի համաձայնվել այդ բանակցային գործընթացում դրված փաստաթղթին»:
Փաշինյանն ասաց. «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, որ ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիք ունենաք։ Ես կհրապարակեմ դրանք, բայց ժամկետները ինքս կորոշեմ»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02