Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարությունից:
Շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին և հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում:
Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջև հավասարության, անկողմնակալ և արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
Միշել Բաչելետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում և գոհունակություն հայտնեց դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:
Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտեց, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետևողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02