Ստամբուլում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակությաին ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանում կատարված քվեարկության արդյունքում Անին ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ: Հիշեցնենք, որ 2012 թ. Անին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցուցակի մեջ:
Թուրքիայի ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ Անի անտիկ քաղաքը Թուրքիայի տարածքում գտնվող թվով 16-րդ շրջանն է, որ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը որակել է որպես «հանդուրժողականության, բազմազանության և երկխոսության» համար կատարված կարևոր քայլ. «Անատոլիան (Փոքր Ասիան-Ակունքի խմբ.) ոչ թե մշակույթների ու քաղաքակրթությունների գերեզման, այլ թանգարան է: Այս որոշումը հպարտություն է ներշնչում: Այսօր ապագայի վերաբերյալ հուսադրող որոշում կայացրեցինք»: Թուրքիայի ներկայացուցիչը որոշման կայացման մեջ կարևորել է Վրաստանի, Իրանի և Հայաստանի ներկայացուցիչների դերակատարությունը՝ շեշտելով, որ «քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է վեր դասել բռնությունից և տարակարծությունից»:
Այնուհետև ելույթով հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչը՝ հայտնելով, որ այս որոշումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, որի պատմական արժեք ներկայացնող ժառանգությունների մեծ մասը դուրս է իր ներկայիս սահմաններից: Նա նշել է, որ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին Հայաստանի համար թանկարժեք զարդ է, այնուհետև հավելել, որ «Անին պատկանում է ոչ թե մի ազգի, այլ համայն մարդկությանը»:
Akunq.net
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47