Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը տեղին չի համարում ԱԺ «Ելք» խմբակցության և մի շարք այլ պատգամավորների պնդումները, թե ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն անօգուտ է լինելու, քանի որ տվյալ խնդիրներով արդեն քրեական գործեր են հարուցվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ը հաստատեց արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողովի կազմը:
«Քրեական գործեր հարուցվել են երկու փաստերի կապակցությամբ՝ հեռախոսային խոսակցությունների և հաղորդումների գաղտնիության իրավունքի խախտում և պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու՝ քրեական օրենսգրքի 309 հոդվածով: Մինչդեռ քրեական օրենսգրքում գոյություն ունի նաև 332–րդ հոդված՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտել, և դրանով քրեական գործ հարուցված չէ»,- ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ այդ ձայնագրություններն առիթ են հանդիսացել, որ իրենք քննարկման առարկա դարձնեն երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ առնվազն հեռախոսային խոսակցությունների և նամակագրության գաղտնիության պաշտպանվածության տեսակետից:
«Եթե կա նման ձայնագրություն, բովանդակությունը մի կողմ, այդ ձայնագրության առկայությունն ինքնին ցանկացածի մոտ, այդ թվում՝ նաև ձեզ մոտ, կարող է հարց առաջացնել, որ «գուցե ինչ-որ մեկն էլ ի՞նձ է ապօրինի լսում»: Հետևաբար, մեր խնդիրն է՝ պարզենք, թե արդյոք հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքի երաշխավորման աստիճանը, այդ երաշխավորման գործիքակազմը բավարար է, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անձ երաշխավորված լինի, որ իր հեռախոսը որևէ մեկը ապօրինի չի լսում: Առիթը, այո, ձայնագրությունն է, բայց նպատակը և կարգավորման առարկան այդ խնդիրն է»,- ասաց նա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02