Ռուս անվանի հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ, Ալեքսանդր Դուգինը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հրավերով մեկնել է Անկարա:
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները Դուգինին ներկայացնում է իբրև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ:
Ըստ թուրքական «Ulusalkanal» լրատվակայքի` Դուգինի այցի կազմակերպմամբ և աջակցությամբ զբաղվել է Թուրքիայի «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը, որի միջնորդությամբ Դուգինին փոխանցվել է նշյալ հրավերը:
Անկարայում նա հանդիպել է ԱԶԿ-ի ներկայացուցիչների, Vatan-ի և Անկարայում գտնվող «Եվրասիայի տեղական ինքնակառավարման մարմիններ միության» ղեկավարների հետ, քննարկել ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև մի շարք առանցքային հարցեր:
Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Դուգինն ասել է, որ Թուրքիան պետք է վերադառնա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վարած քաղաքականությանը:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) և Թուրքիան կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Նրա կողմից կարևորվել է Սիրայի տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիրը:
Ասուլիսի վերջում Դուգինը բարձ է գնահատել է «Vatan» կուսակցության դերը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ըստ թուրքական աղբյուրի` Դուգինը կարող է հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Աղբյուր` Ermenihaber.am
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56