Լոնդոնի վերաքննիչ դատարանը Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլար պարտքի վերաբերյալ դատական գործով հօգուտ Ուկրաինայի վճիռ է կայացրել, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այժմ ռուսական կողմը մտադիր է դիմել Անգլիայի գերագույն դատարան:
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հույս է հայտնել է, որ հաջորդ, ավելի բարձր դատական մարմինը՝ Գերագույն դատարանը, օբյեկտիվ վճիռ կկայացնի Մոսկվայի ու Կիևի միջև վեճի հարցով:
Հայտնի է, որ 2013թ. Մոսկվան ոչ շուկայական պայմաններով երեք միլիարդ դոլարի ուկրաինական եվրոբոնդեր է գնել: Ուկրաինան մինչ 2015թ. ավարտը պարտաճանաչ սպասարկել է պարտքը, սակայն դրանից հետո տվյալ պարտատոմսերի նկատմամբ դեֆոլտ է հայտարարել:
Արդյունքում Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայց է ներկայացրել Լոնդոնի բարձր դատարան, որը 2017թ. մարտին հօգուտ Ռուսաստանի վճիռ է կայացրել՝ Ուկրաինային պարտավորեցնելով Մոսկվային վճարել պարտատոմսերի անվանական արժեքը՝ 3 մլրդ դոլար:
Ավելի ուշ Ուկրաինան որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, որն էլ հօգուտ Կիևի որոշում է կայացրել: Այժմ սպասվում է վեճի վերաբերյալ նոր լսում։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47