Ոզնի, որը կապեց մի քանի հոգու ճակատագիր. երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան։ «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո Մհեր Մկրտչյանի նոր կատակերգությունը ևս դրամատիկ պահերով հագեցած էր: Մարդու տեսակի փոփոխություն, ճակատագրերի բախում և նրբանկատ հումոր: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր և, իհարկե, Լյուդվիգ անունով ոզնին: Ֆիլմը համեմված է հեքիաթով, որի հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդն» է:
Գլխավոր հերոսը փաստաբան է, որի համար կյանքը պայքար է «կամ գիշատիչ, կամ զոհ» սկզբունքով, իսկ նա փորձում է երբեք չլինել զոհ: Փաստաբանին մարմանավորել է Սամվել Թոփալյանը:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է։ Վերջին ժամանակներս նայում ենք ֆիլմեր, որոնք մեքենաների, շենքերի մասին են, բայց հետաքրքիր են այն ֆիլմերը, որտեղ կա մարդ»,-ասաց նա:
Գլխավոր կերպարներից մեկին մարմանավորել է Մհեր Մկրտչյանի կինը` Անի Ղազարյանը:
Կնոջը այդ դերում ընտրելու մասին ռեժիսորն առանց կողմնակի արդարացումների նշեց, որ այդպես է որոշել, այսպես է տեսել։ Անին էլ իր հերթին նշեց, որ նկարահանման հրապարակում, ամուսնուն հաջողվում է մի կողմ դնել ցանկացած անձնական հարաբերություն, ինչը իր մոտ չի ստացում ։
««Կյանք ու կռիվ» ֆիլմում ինձ ավելի հեշտ էր աշխատել Մհերի հետ, որովհետև այն ժամանակ մեր միջև չկար անձնական կապ։ Այս դեպքում շատ բարդ էր աշխատելը»,– ասաց Անին։
Ֆիլմի սաունդթրեքի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Սոնա Ռուբենյանը՝ երաժշտությունը գրել է Սոնան, խոսքերը` Ավետը։ : Մհեր Մկրտչյանը ֆիլմում անդրադարձել է ժամանակակից կինոարտադրությանը՝ ինքնասիրահարված ռեժիսորի կերպարի միջոցով, որին մարմնավորել է Ժան Նշանյանը:
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27